Հայաստանի հարսնացուները ծերացել են 3 տարով, իսկ փեսացուները` 7![]() 31 հունվարի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հարսնացուները ծերացել են 3 տարով, իսկ փեսացուները` 7, այսինքն` միջին հաշվով հայուհիների տարիքն ամուսնանալիս կազմում է գրեթե 25, իսկ տղամարդկանց տարիքը` 29»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց «Սոցիոմետր» Սոցիոլոգիական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով` շատ զույգեր ամուսնանալուց հետո հապաղում են երեխա ունենալու հարցում: «Իսկ երբ ամուսինները վերջապես որոշում են համալրել ընտանիքը, ապա բավական լուրջ խնդիրների են բախվում»,- նշել է Ադիբեկյանը: Նա ընդգծել է նաև, որ Հայաստանը, Վրաստանի, Եվրոպայի, Ուկրաինայի և Լատինական Ամերիկայի մի քանի երկրների հետ մեկտեղ ցածր ծնելիության պատճառով կարելի է Կարմիր գրքում գրանցել: «Կնոջ անհատականության զարգացման համար նրան երեխա է հարկավոր, իսկ երեխային` եղբայրներ և քույրեր: Հենց այդ սկզբունքով է պետք առաջնորդվել»,- ավելացրեց նա` նշելով, որ աշխարհում նման իրադրության շարունակության դեպքում իրական սպառնալիք կա, որ շատ շուտով իսլամական աշխարհը կսկսի գերակայել քրիստոնեականի նկատմամբ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն իր հերթին հաղորդեց, որ 2010 թվականին Հայաստանում նախնական տվյալներով ծնվել է ավելի քան 44,8 հազ. երեխա (ինչը 1%-ով ավելի է 2009 թվականի ցուցանիշից), որոնցից ավելի քան 20,9 հազ. աղջիկ են և ավելի քան 23,8 հազ. տղա: «2010 թվականին հանրապետությունում մոտ 18 հազ. ամուսնություն և գրեթե 3 հազ. ամուսնալուծություն է գրանցվել»,- ասաց նա` ավելացնելով, որ միջինից բարձր ծնելիություն է գրանցվել Երևանում, Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, իսկ ամենացածր ծնելիությունը գրանցվել է Սյունիքի և Լոռու մարզերում»,- նշեց Կույումջյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |