Կարինե Կույումջյան. Հայաստանում նորածինների ամենատարածված անուններն են Մանեն և Նարեկը![]() 31 հունվարի 2011 - 16:50 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանում նորածին աղջիկների համար ամենատարածված անունը Մանեն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «2010 թվականին Մանե անունով կոչել են 923 նորածինների: Աղջիկների համար տարածված անուններ էին նաև Միլենա, Անի, Անահիտ, Էլեն, Նարե: Տղաներին ամենից շատ անվանակոչել են Նարեկ. այդ անունն այժմ կրում են 2010 թվականի 1139 նորածին»,- ասաց նա: Նրա խոսքով` 2010 թվականին տղաների տարածված անուններ էին նաև Դավիթ, Գոռ, Էրիկ և Արման: 2010 թվականին Հայաստանում, ինչպես միշտ, ավելի շատ տղա է ծնվել (23,8 հազ.), քան աղջիկ (20,9 հազ.): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |