Ռուբեն Մելքոնյան. Թուրքական իշխանությունները փորձում են տարածել և վերածնել իսլամիզմը Հարավային Կովկասում![]() 31 հունվարի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները փորձում են տարածել և վերածնել իսլամիզմը Հարավային Կովկասում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանը «հավանություն է տվել» Բաթումում Թուրքիայի կողմից մզկիթի կառուցմանը: Նրա խոսքով` Անկարայի կողմից վերականգնվող ոչ բոլոր մզկիթներն են թուրքական: «Թուրքերը յուրացնում են պարսիկներին, այսինքն շիաներին պատկանող մզկիթները»,- ասաց նա: Ընդ որում` նա նշեց, որ Անկարան Թբիլիսիին թույլ է տալիս իր տարածքում վերականգնել հայկական եկեղեցիներն ու դրանք ներկայացնել որպես վրացական: Մելքոնյանը հաղորդեց նաև, որ Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման մասին քննարկումների ժամանակ թուրքական կողմը ցանկանում էր, որպեսզի Հայաստանում նույնպես մզկիթ վերականգնվի կամ կառուցվի: «Բաթումում աջարներ են բնակվում`մահմեդականներ, որոնք նախկինում քրիստոնյա են եղել և այժմ սկսել են վերադառնալ իրենց նախնիների կրոնին: Հնարավոր է, որ մզկիթի վերականգնմամբ Թուրքիան ցանկանում է խանգարել այդ գործընթացին»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |