Հայաստանում ամենից շատ ինքնասպանություն են գործում գործազուրկներն ու թոշակառուները![]() 31 հունվարի 2011 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ամենից շատ ինքնասպանություն են գործում կամ փորձում են կատարել գործազուրկներն ու սոցիալական ապահովմամբ ապրող մարդիկ, Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «2010 թվականին գրանցված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի 57,3% բաժին են ընկել գործազուրկներին, իսկ 17,7%-ը` թոշակառուներին»,- նշեց նա: Կույումջյանի խոսքով` ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը հիմնականում գրանցվել են 30-ից 65 տարեկան և 65-ից բարձր տարիքային խմբում, ինչպես նաև 18-ից 29 տարեկան տարիքային խմբում: Ընդհանուր առմամբ 2010 թվականին 592 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է գրանցվել, ինչը 18,9%-ով բարձր է 2009թ. ցուցանիշից (498): «2010 թվականի ընթացքում 225 ինքնասպանություն և 367 ինքնասպանության փորձ է գրանցվել»,- ընդգծեց Կույումջյանը: Նա ավելացրեց նաև, որ 2010 թվականին ավելի քան 28 հազ. մահ է գրանցվել, ինչը 1,6%-ով ավելի է, քան 2009 թվականին: «Մահվան հիմնական պատճառներն են արյան շրջանառության հետ կապված (սիրտ-անոթային) հիվանդությունները, նորագոյացությունները, վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև դժբախտ պատահարները: Ցածր է շնչուղիների հետ կապված հիվանդությունների տոկոսը: Մահերի մեծ տոկոս բաժին է ընկնում Լոռու մարզին»,- նշեց Կույումջյանը: Նա տեղեկացրեց նաև, որ անցյալ տարի, ինչպես և 2009 թվականին, ծնելիությունը 1.6 անգամ գերազանցել է մահացությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |