Հունաստանում և Լոս-Անջելեսում նշեցին Հայկական բանակի օրը![]() ![]() PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնի առիթով Լոս-Անջելեսում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո և համայնքային կառույցների, այդ թվում` երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքերով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին համայնքային կառույցների ղեկավարներ, գործիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի ազատամարտի վետերաններ: Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Լոս Անջելես էր ժամանել Վաշինգտոնում ՀՀ ՊՆ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը: Ընդունելությանը մասնակցեց նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հունվարի 28-ին Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարարության Պատերազմական թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: Ընդունելության սրահում միաժամանակ կազմակերպվել էր ցուցահանդես` հայ-հունական ռազմական համագործակցության դարավոր պատմության վերաբերյալ: Երեկոն սկսվեց Հայաստանի և Հունաստանի ազգային օրհներգերի կատարմամբ, ապա Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները հնչեցրեցին ՀՀ ԶՈՒ բանակային քայլերգը: ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը: ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով» մեդալներով պարգևատրվեցին հայ-հունական ռազմական համագործակցության ասպարեզում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն սպաներ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Էմմանուիլ Քսիդերիսը, ՑԶ «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պատվավոր պետ, գեներալ-մայոր Գեորգիոս Բասիակուլիսը, ՑԶ ռազմական ակադեմիայի պետ, Ռազմաօդային ուժերի գնդապետ Միխալիս Կոռոսը, ՀՀ-ում Հունաստանի նախկին ռազմական կցորդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |