Հենց որ Ադրբեջանը գոնե մեկ կրակոց արձակի Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, նրան ագրեսոր կճանաչեն![]() 1 փետրվարի 2011 - 09:34 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը դեռևս համարժեք է արձագանքում Իլհամ Ալիևի Ղարաբաղի դեմ պատերազմելու կոչերին՝ հասկանալով, թե որքան անլուրջ է ռազմաշունչ հռետորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Սևծովյան և Կասպից տարածաշրջանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Ըստ նրա, հենց որ Ադրբեջանը գոնե մեկ կրակոց անի Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, նրան ագրեսոր կճանաչեն, այստեղից բխող բոլոր հետևանքներով: «ԱՄՆ-ն այստեղ ևս հարմար պահի է սպասում, միջամտելու համար երկրի գործերին: Ամերիկայի նպատակը մեկն է՝ Իրանը, ուստի Վաշինգտոնին հարկավոր է ոչ թե Ադրբեջանի նավթն ու գազը, այլ օդանավակայանները, ռազմակայանները, ենթակառուցվածքը: Իլհամ Ալիևը դեռևս չի հասկանում, որ, ի վերջո, մանրադրամ կդառնա մեծ խաղում: Իսկ երկրում նրա ստեղծած վախի ու ատելության մթնոլորտը վաղ թե ուշ ելք կգտնի»,-ասել է Վլադիմիր Զախարովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |