Հրանուշ Հակոբյան. Հայաստանի խորհրդարանը կարող է երկպալատանի դառնալ![]() 1 փետրվարի 2011 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ուղղումներ կատարել Սահմանադրությունում, որոնց համաձայն Հայաստանի խորհրդարանում տեղեր կհատկացվեն Սփյուռքի ներկայացուցիչների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆորնիայի հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես գրում է Asbarez.com-ը, հայտարարությունն ընդունել են ծափահարություններով: «Հայաստանի նախագահը կարծում է, որ սփյուռքի ներկայացուցիչները պետք է դառնան ՀՀ կառավարության մասը: Նա նաև առաջարկել է երկու պալատ ուենցող խորհրդարան»,- ասել է Հակոբյանը: Նրա խոսքերով, Վերին պալատը Սենատը կլինի, որտեղ պետք է ընդգրկվեն Սփյուռքի ներկայացուցիչները: Նախագահի առաջին քայլը եղել է սփյուռքի նախարարության ստեղծումը, որից հետո մշակվել է լուրջ քաղաքականություն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Այնուհետև ներմուծվել է երկքաղաքացիության ինստիտուտը, իսկ երրորդ քայլը լինելու է խորհրդարանի Վերին պալատի ստեղծումը, որի միջոցով սփյուռքի հայերը հնարավորություն են ունենալու մասնակցել պետական կառավարմանը, քաղաքականության մշակմանը»,- ասել է սփյուռքի նախարարը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |