Եկատերինբուրգում Ելցինի արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է![]() ![]() PanARMENIAN.Net - ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակը քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է: Հեղինակը կարծում է, որ հուշարձանը մարմնավորում է 1990-ականների ոգին` հին հայացքների փլուզումն ու դեպի նոր կյանք առաջին քայլը: Հուշարձանը պատրաստվել է սպիտակ մարմարից: Հուշարձանը տեղադրվել է ՌԴ առաջին նախագահի անունը կրող փողոցում: Հուշարձանի բարձրությունը շուրջ 10 մետր է: Փետրվարի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիսավոր կերպով բացել է հուշարձանը: Գեորգի Ֆրանգուլյանը ռուսաստանաբնակ քանդակագործ է` ծնունդով Թբիլիսիից: Նա Արբատում Բուլատ Օկուջավայի և Նովոդևիչևի գերեզմանոցում` Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակն է: Ֆրանգուլյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Բելգիայում: Նրա քանդակները ներկայացված են նաև Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Ս. Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում և այլուր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |