Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ միակողմանի դիրքորոշումը Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովի հարցում խայտառակություն է վեհաժողովի համար![]() 1 փետրվարի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) խայտառակեց իրեն՝ միակողմանի դիրքորոշում որդեգրելով Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր հանձնաժողովի վերաբացման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Վեհաժողովի միակողմանի մոտեցումը Ղարաբաղի գծով հանձնաժողովի վերաբացման հարցում ակնհայտ էր»,-ասել է պատվիրակության ղեկավարը: Ըստ նրա, ամենախելամիտ լուծումն այս իրավիճակում կլիներ այն, եթե Բյուրոն որոշեր ժամանակավորապես սառեցնել ԵԽԽՎ հանձնաժողովի գործունեությունը: Ինչպես նշել է Հարությունյանը, Ղարաբաղի գծով հանձնաժողովը նոր հարթակ կդառնա հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև մեղադրանքերի փոխանակման համար, ոչ թե ձևաչափ կհանդիսանա քաղաքակիրթ երկխոսության համար: «Հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել ապակառուցողական աշխատանքին: Այժմ մենք քննարկում ենք մեր հետագա քայլերը: Մեր որոշման մասին մենք կհայտնենք երբ գա ժամանակը: Սակայն, այժմ մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը»,-ասել է Հարությունյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |