Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ 1 փետրվարի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նաղդալյանը հանձնաժողովը գլխավորելու է մեկ տարի: Ինչպես նշել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը, Նաղդալյանի ընտրությունն այդ պաշտոնում կարևոր ձեռքբերում է և վկայում է պատվիրակության արդյունավետ աշխատանքի մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |