Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը ուսանողական ակնարկների մրցույթ է հայտարարել![]() 1 փետրվարի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Ինչպես նշվում է ՀԲ երևանյան գրասենյակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մրցույթի գլխավոր նպատակն է բարձրացնել իրազեկությունն ու քննարկում ծավալել երկրի առջև ծառացած զարգացման հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Մրցույթիընթացքում ուսանողները պետք է ակնարկներ ներկայացնեն «Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը հաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները» և «Ի՞նչ արժեք ունեն Հայաստանի անտառները» թեմաներով: Ուսանողներն իրենց հայերեն կամ անգլերեն լեզվով աշխատանքները կարող են մինչև մարտի 10-ը ուղարկել էլեկտրոնային փոստով` agrigoryan1@worldbank.org հասցեով, կամ թղթային օրինակը ներկայացնել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն ապրիլի 20-ին: Առաջին տեղը զբաղեցրած ուսանողը կստանա 700 ԱՄՆ դոլար, երկրորդը` 500, երրորդը` 400, իսկ չորրորդ տեղը զբաղեցրած ուսանողը` 300 ԱՄՆ դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |