Ալի Ահմեդով. Թունիսի և Եգիպտոսի դեպքերն անհնար են Ադրբեջանում

Ալի Ահմեդով. Թունիսի և Եգիպտոսի դեպքերն անհնար են Ադրբեջանում

PanARMENIAN.Net - «Այսօր Ադրբեջանում գոյություն ունի հասարակա-քաղաքական կայունություն, և մենք երկրում չենք կանխատեսում իրադարձություններ, որոնք որևէ կերպ նմանություն կունենան Թունիսի և Եգիպտոսի դեպքերի հետ»,- հայտնել է Ենի Ազերբայջան իշխող կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Ալի Ահմեդովը:

Նրա խոսքով` ինքը ոչ մի հիմք չի տեսնում Ադրբեջանում Թունիսի և Եգիպտոսի դեպքերի կրկության համար: «Սակայն կան անձինք, որոնք դեմ են Ադրբեջանում կայունությանը` ինչպես ներսում, այնպես էլ սահմաններից դուրս: Ես ցանկանում եմ վճռականորեն հայտարարել, որ ոչ ներքին, արտաքին ուժերը կայունության խախտման հնարավորության համար լուրջ հիմքեր չունեն: Հնարավոր է` կան նման ցանկություններ, սակայն ես դրանք դասում եմ անիրագործելի ցանկությունների շարքին: Ադրբեջանի քաղաքացիները բարձր են գնահատում հասարակա-քաղաքական կայունությունը երկրում, և նրանք պատրաստ են ցուցադրել իրենց քաղաքացիական դիրքորոշումը»,- ընդգծել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---