Կարսում կանգնեցված «անճոռնի» հուշարձանը կապամոնտաժվի

Կարսում կանգնեցված «անճոռնի» հուշարձանը կապամոնտաժվի

PanARMENIAN.Net - Կարսում առաջիկա օրերին կապամոնտաժեն Մարդասիրության հուշարձանը, որն ավելի վաղ անվանվել է Հայ-թուրքական բարեկամության արձան: Ինչպես հաղորդում է թուրքական Cihan գործակալությունը, որոշումն ընդունվել է քաղաքի քաղաքապետարանի նիստում: Հուշարձանի ապամոնտաժման օգտին քվեարկել է 19 մարդ, 4 հոգի դեմ է եղել: Հուշարձանի ապամոնտաժման դեմ հանդես է եկել Ժողովրդահանրապետական կուսակցությունը:

Հունվարի սկզբին Կարս կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանել է «հրեշավոր և անճոռնի» և հայտարարել, որ այն պետք է ապամոնտաժել:

Հուշարձանը նվիրված էր Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուին: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Մեհմեդ Աքսոյն է: Ալիբեյօղլուն հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին: 2009-ին վարչապետի և Կարսի ադրբեջանական բնակչության ճնշման տակ նա հրաժարական է տվել: Ադրբեջանցիները ներկա դրությամբ կազմում են Կարսի բնակչության 20 տոկոսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---