Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել ՀՀ խորհրդարան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել ՀՀ խորհրդարան

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարական է տվել: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հարությունյանը, հրաժարականի մասին դիմումն արդեն ներկայացվել է Հայաստանի Ազգային ժողով: Օմբուդսմենը հայտնել է, որ ընդունել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատարի ներկայացուցիչ դառնալու առաջարկը:

Ըստ Հարությունյանի, ամենագլխավոր մարտահրավերը ՀՀ նոր օմբուդսմենի համար կլինի Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի անկախ գործունեության ապահովումը: Նա խորհուրդ է տվել իր հետնորդին պատրաստ լինել ԶԼՄ-ների միջոցով իրականացվող քաղաքական շանտաժին:

Հարությունյանը զբաղեցնում է օմբուդսմենի պաշտոնը 2006թ. փետրվարից: Ըստ ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը պետք է առաջարկի ՀՀ նախագահը խորհրդարանի հետ քննարկումից հետո: Այդ պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած անձը, որը բարձր հեղինակություն է վայելում հասարակության մեջ, ՀՀ քաղաքացի է վերջին 5 տարիների ընթացքում, վերջին 5 տարում մշտապես բնակվում է հանրապետության տարածքում:

Օմբուդսմենն ընտրվում է ԱԺ կողմից՝ ձայների ընդհանուր թվի 3/5-ով թեկնածուների ցուցակից, որոնք առաջարկվել են ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5, 6 տարի ժամկետով:

 Ուշագրավ
---