Ալեքսանդր Մարկարովը չի հավատում մոտ ապագայում պատերազմի վերսկսման հնարավորությանը Ղարաբաղում 2 փետրվարի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը չի հավատում, որ մոտ ապագայում ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում կարող են վերսկսվել: Ըստ նրա, կարելի է ակնկալել զինված սադրանքների քանակի ավելացում շփման գծում, սակայն լայնածավալ պատերազմ, առնվազն, առաջիկա կես տարում չի լինի: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի այն մեղադրանքներին, թե Հայաստանը նոր պատերազմի է պատրաստվում, ապա, ըստ քաղաքագետի, դա քարոզչական պատերազմի քայլերից մեկն է, որը կոչված է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանի սպառազինումից: Նա նշել է նաև, որ Ադրբեջանը Եվրոպայի միակ երկիրն է, որը բացահայտ կերպով պարծենում է իր ռազմական ծախսերով: Իր հերթին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հավելել է, որ բացառելու համար պատերազմի վերսկսման հնարավորությունը, հայկական կողմը պետք է պատրաստ լինի դրան և թույլ չտա, որ խախտվի ուժերի հավասարակշռությունն Ադրբեջանի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |