ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը «սև ցուցակում» է ընդգրկել Իրանի և Թուրքիայի ընկերությունները![]() 2 փետրվարի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Իրանի հրթիռաշինական արդյունաբերությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար «սև ցուցակում» է ընդգրկել Իրանի և Թուրքիայի 6 քաղաքացիների ու 5 ընկերություններ: Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ աջակցությունը ցուցաբերվել է հրթիռային համակարգերի զարգացմամբ զբաղվող Իրանի Ավիացիոն և տիեզերական արդյունաբերությանը: 2007-2008թթ. այդ կառույցի հետ ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլարի առևտրական օպերացիաներ են իրականացվել: Մասնավորապես, իրականացվել են պողպատի, ալյումինի և մետաղական սարքավորումների մատակարարումներ: ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններին արգելված է առևտրական կապեր հաստատել «սև ցուցակում» ընդգրկված ընկերությունների և անձանց հետ: Կսառեցվեն նաև այդ ընկերությունների ակտիվներն ամերիկյան բանկերում, հաղորդում է CNN Turk-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |