ՀՀ-ում Հունգարիայի դեսպան. Ղարաբաղյան հարցի կարգավորման միակ գործուն ձեւաչափը ԵԱՀԿ ՄԽ-ն է![]() 2 փետրվարի 2011 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ-հունգարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն եւ կարեւորեց տարբեր ուղղություններով գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանը եւ Հունգարիան կարող են արդյունավետ համագործակցել ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում` այս համատեքստում կարեւորելով 2011 թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում Հունգարիայի նախագահությունը: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, փոխայցերը, միջազգային կառույցներում համագործակցության խորացումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը բարձր գնահատեց ՀՀ նախագահի այցը Հունգարիա եւ կարեւորեց երկկողմ կապերի հետագա զարգացումը: Հանդիպմանը կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին: ԱԺ նախագահը ողջունեց Հունգարիայի` Հարավային Կովկասի երկրների հանդեպ որդեգրած հավասարակշռված քաղաքականություն վարելու ուղեգիծը: Նա կարեւորեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ անթույլատրելի համարեց այլ ձեւաչափեր հարցը տեղափոխելը, ինչը կարող է վտանգել խաղաղ բանակցությունների ընթացքը: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունն արտահայտեց ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման առնչությամբ, որի գործունեությունը ժամանակին դադարեցվել էր անօգտակարության պատճառով: ԱԺ նախագահի համոզմամբ ենթահանձնաժողովի գործունեությունը կխոչընդոտի Մինսկի խմբի աշխատանքներին: Դեսպանը ողջունեց Հայաստանի ջանքերը ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու ուղղությամբ եւ ընդգծեց, որ Հունգարիան նույնպես գտնում է, որ հարցի կարգավորման միակ գործուն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Պարոն Շագին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Հունգարիա այցելելու Հունգարիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |