«Ժառանգությունն» առաջարկում է բարձրացնել ՀՀ ԱԺ գործունեության հրապարակայնությունը

«Ժառանգությունն» առաջարկում է բարձրացնել ՀՀ ԱԺ գործունեության հրապարակայնությունը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հանդես են եկել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Օրենքի նախագծով նախատեսվում է ամբողջացնել Ազգային ժողովի գործունեության սկզբունքները, որոնք հիմնվում են քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման, հավաքական լուծման եւ հրապարակայնության վրա:

Նախագծի ընդունումը կնպաստի Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հասարակության իրազեկվածության աստիճանի, ինչպես նաեւ` խորհրդարանի հեղինակության եւ վստահության բարձրացմանը` Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով (www.parliament.am) նիստերի on-line հեռարձակման միջոցով:

ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի, Եվրոպական Միության անդամ երկների, ինչպես նաեւ`այլ երկրների (Նորվեգիա, Շվեցարիա) խորհրդարանները, օգտագործելով համաշխարհային համակարգչային ցանցի ռեuուրuները, իրականացնում են նիստերի համացանցային հեռարձակում (Live Webcasting, Web TV), որի նպատակն է ապահովել օրենսդիր մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Դռնբաց նիստերի համացանցային հեռարձակման պրակտիկան կիրառվում է նաեւ Եվրոպական Խորհրդարանի եւ Եվրոպայի Խորհրդի լիագումար նիստերի ընթացքում, ասվում է «Ժառանգության» մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
---