2010 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 27,9%-ով 2 փետրվարի 2011 - 20:27 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-դեկտեմբեր ամիսներին արտադրվել է 12,6 մլն լիտր կոնյակ, ինչը 27,9%-ով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 11,9 մլն լիտր օղի, ինչը 10,1% -ով պակաս է 2009 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցանիշից: Բացի այդ, 2010 թվականին արտադրվել է 5,1 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 4,4 մլն լիտրի փոխարեն (14,9%-ով ավելի): Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 15,4 մլն լիտր գարեջուր, ինչը 41,7%-ով ավելի է 2009 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արտադրված գարեջրից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 35,5%-ով` կազմելով 618,2 հազ. լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը 2010 թվականին աճել է 1,6%-ով` կազմելով 38,3 մլն լիտր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |