Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին![]() 3 փետրվարի 2011 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նախագահին ուղեկցում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Մյունխենի համաժողովը հիմնվել է գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլեստի կողմից 1962-ին` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: Ներկա դրությամբ անվտանգության մյունխենյան համաժողովը միջազգային համաժողով է, որը հավաքում է աշխարհի ավելի քան 40 երկրների քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների, գործարարների, գիտության և հասարակական գործիչների: Ներկա համաժողովի օրակարգում դրված է ակտուալ հարցերի քննարկում, որոնք ծառացած են միջազգային հանրության առաջ, դրանք են` ֆինանսական ճգնաժամը, միջուկային զենքի չտարածումը, զինաթափումը և այլն: Սպասվում է, որ համաժողովի աշխատանքին մասնակցելու են 350 բարձրաստիճան հյուրեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |