«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրնեքում նախատեսվող փոփոխությունները կքննարկվեն փետրվարի 14-ին![]() 3 փետրվարի 2011 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրնեքում նախատեսվող փոփոխությունները կքննարկվեն փետրվարի 14-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նիստերի դահլիճում: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները, շաբաթվա վերջում տեղի կունենա խմբի հանդիպումը, որտեղ կքննարկվեն օրինագծում նախատեսվող փոփոխությունները, կմշակվի խմբի դիրքորոշումը: Փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունում քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխությունների` նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք վերցվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմն ու վերանայել միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը: Նախատեսվում է նաև նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումն ընդհանուր հանգստյան` շաբաթ և կիրակի օրերի համար, որով վերացվում է նախկինում կատարված բացթողումը: Քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին` կազմակերպել հանրային քննարկում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ` նպատակ ունենալով ստանալ հասարակության լայն շերտերի կարծիքներն ու առաջարկությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |