Պատրիարք Կիրիլը բարձր է գնահատում շփումները Հայ Առաքելական եկեղեցու հետ

Պատրիարք Կիրիլը բարձր է գնահատում շփումները Հայ Առաքելական եկեղեցու հետ

PanARMENIAN.Net - «2010 թվականի մարտի 10-ին տեղի ունեցավ իմ առաջին այցը Հայաստան Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի պաշտոնում: Զրույցները Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ անցել են փոխըմբռնման, քրիստոնեական սիրո ու կառուցողական երկխոսության մթնոլորտում: Ես օծեցի Երևանում նոր ուղղափառ Խաչվերաց եկեղեցու հիմնաքարը, որին կից կգործի ՌՈւԵ ներկայացուցչությունը Հայաստանում: Այցի արդյունքում ստորագրվեց համատեղ հռչակագիր, որտեղ շարադրվեց առաջիկա տարիների երկկողմ համագործակցության ծրագիրը»,-ասել է Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլիը հոգևորական ժողովում, հաղորդում է patriarchia.ru-ն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---