Կահիրեում գիշերային բախումների արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ

Կահիրեում գիշերային բախումների արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ

PanARMENIAN.Net - Զինվորականները, որոնք մինչ օրս չէին խանգարում Կահիրեի բնակչությանը ցույցերի մասկանցել, սկսել են ձերբակալել ցուցարարներին: Ըստ Քաթարի Ալ-Ջազիրա հեռուստաալիքի բլոգի, մարդկանց ձերբակալում են Աբդել-Մունիմ-Ռիյադ հրապարակում: Մինչդեռ ակցիաների անցկացման հիմնական վայրը Թահրիր հրապարակն է:

Եգիպտոսի առողջապահության նախարարը հայտնել է, որ Կահիրեում գիշերային բախումների արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 836-ը վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան 4 զոհվածների մասին:

Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը կոչ է արել ցուցարարներին ցրվել: «Ցուցարարները պետք է ցրվեն, որպեսզի երկխոսություն սկսվի ընդդիմության հետ»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---