Եմենը համալրել է այն երկրների շարքը, որտեղ պահանջում են նախագահի հրաժարականը![]() 4 փետրվարի 2011 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Եմենի մայրաքաղաք Սանայի փողոցներ են դուրս եկել շուրջ 20 հազար մարդ` երկրի գործող նախագահ Ալի Աբդալլա Սալեհի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմադիրներ: Սալեհը, որը ղեկավարում է երկիրն ավելի քան 30 տարի, նախօրեին հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից, որոնք նախատեսված են 2013-ին: Նա նաև նշել է, որ մտադիր չէ իշխանությունը հանձնել որդուն, և խոստացել է վերականգնել նախագահի ղեկավարության սահմանափակ ժամկետները: Սալեհի ռեժիմի հակառակորդները ցույց են կազմակերպել համալսարանի շենքի մոտ, իսկ Եմենի նախագահի կողմնակիցները հավաքվել են Թահրիր հրապարակում, որը կրում է նույն անունը, ինչ և Կահիրեի հրապարակը, որտեղ արդեն մի քանի օր մոլեգնում են անկարգությունները: Ի պատասխան երկրում սկսված ժողովրդական ելույթների` Եմենի նախագահը կոչ է արել ընդդիմությանը ստեղծել ազգային միասնության կառավարություն: Նա նաև խոստացել է հետաձգել խորհրդարանի ընտրությունները, որոնք նախատեսված են ապրիլին` անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու նպատակով: Եմենն այսօր ամենաաղքատ արաբական երկրներից է, որտեղ բնակչության մեկ երրորդից ավելը գործազուրկ է: Վերջին մի քանի տարվա ընթացքում Վաշինգտոնը հենվել է Սալեհի ռեժիմի վրա «Ալ Քաիդա» խմբավորման դեմ պայքարում, որը գործում է Արաբական թերակղզու հարավում, հաղորդում է ZMAN.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |