Հայաստանում հիփոթեքի կանխավճարը կրկնակի անգամ կնվազի![]() 4 փետրվարի 2011 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան մշակել է նոր պրոդուկտ, որը ներկայացվելու է 2011-ի փետրվարին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Գևորգ Բոսնոյանը: Նրա խոսքերով, նոր պրոդուկտը նախատեսում է ապահովագրական ընկերությունների մասնակցություն, որի հաշվին հնարավոր է դառնալու հիփոթեքային վարկի կանխավճարի կրկնակի նվազեցումը: «2011-ին հիփոթեքային շուկայում մենք ակնկալում ենք զգալի աճ նոր մատչելի հիփոթեքային պրոդուկտի ներմուծման հաշվին»,- ասել է նա: Ինչպես հաղորդել է Բոսնոյանը, նոր ծրագիրը ներկայացվել է և ստացել հիփոթեքային շուկայի մասնակիցների նախնական հավանությունը, ասոցիացիային աջակցել է նաև ՀՀ ԿԲ-ն: Դրա հետ կապված` Բոսնոյանն ավելացրել է, որ հիփոթեքային շուկայի ակտիվացման նոր ծրագիրն առաջին հերթին լուծում է գլխավոր խնդիրներից մեկը, որի հետ բախվում են պոտենցիալ փոխառուները` նվազեցվում է կանխավճարը: Օրինակ, եթե բնակարանն արժի 15 մլն դրամ, ապա այդ դեպքում կանխավճարի նախկին 4.5 մլն դրամի (30 տոկոս) փոխարեն գնորդը վճարում է բնակարանի արժեքի 15 տոկոսը` 2.250 մլն դրամ, իսկ մնացած 2.250 մլն դրամի ռիսկն իր վրա վերցնելու է ապահովագրական ընկերությունը: «Կարծում եմ, որ այդ որոշումը հետաքրքիր կլինի հիփոթեքային շուկայի բոլոր մասնակիցների համար»,- ասել է նա: Ավելին, նոր հիփոթեքային պրոդուկտն ակտիվացնելու է անշարժ գույքի շուկան: Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրենի կարծիքով այդ պրոդուկտը գրավիչ է հիփոթեքային շուկայի բոլոր մասնակիցների, մասնավորապես, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ռիելթերների և պոտենցիալ սպառողների համար: Բացի դրանից, ասոցիացիան աշխատում է ևս մեկ հիփոթեքային պրոդուկտի` կուտակային վարկի վրա, որը տրամադրվելու է 2011-ի ընթացքում: Նախատեսվում է, որ պոտենցիալ սպառողը, որը ցանկանում է բնակարան ձեռք բերել, բանկում կանխավճարը կուտակելու է 2.3 տարվա ընթացքում: Հետագայում բանկը նրան տրամադրելու է հիփոթեքային վարկի 2 տոկոս զեղչ` այդ 2-3 տարվա ընթացքում սպառողների միջոցները տնօրինելու իրավունքի փոխարեն: Բացի դրանից, բանկը համոզվելու է պոտենցիալ հաճախորդի վճարունակության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |