Ստեղծվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող iPhone հավելված![]() ![]() PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայկական հուշարձան» iPhone-ի անվճար հավելվածը ստեղծել է 30-ամյա ամերիկացի Ալեքս Նիսանյանը: Ինչպես գրում է Azbarez.com-ը, հավելվածը հիմնված է չորս բաղադրիչի վրա. Ծիծեռնակաբերդի հավերժական կրակի անիմացիոն պատկերը, 1915-23թթ. Հայոց ցեղասպանության մասին պատմող պատմության բաժինը, որը կարելի է տարածել տարբեր սոցիալական ցանցերում: Հավելվածի միջոցով կարելի է ինքնուրույն նորություններ ավելացնել: Հավելվածն ունի նաև երաժշտական բաղադրիչ, որը ստեղծել է DJ Bei-Ru-ն դուդուկի օգտագործմամբ: Հեղինակին աջակցություն է հարկավոր վճարելու համար ծրագրավորողներին և հավելվածն անվճար տարածելու համար: Նիսանյանի նախագիծը հաղթող է ճանաչվել նախագծերի ֆինանսավորման Kickstarter.com կայքում: Նիսանյանը նաև Apple iPhone-ի համար նախատեսված երեք հավելվածների հեղինակ է: Մանրամասները զետեղված են www.armenianmonument.com կայքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |