Հենրիխ Մխիթարյան. Ամենից առավել ինձ համար թիմի հաղթանակն է կարևոր

Հենրիխ Մխիթարյան. Ամենից առավել ինձ համար թիմի հաղթանակն է կարևոր

PanARMENIAN.Net - Copa del Sol-ի կիսաեզրափակչում նորվեգական «Ռւսենբորգի» հանդեպ 4:1 հաշվով հաղթանակից հետո Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին հայտնել է, որ սկանդինավների հետ չափազանց դժվար է խաղալ և նրանք, որպես կանոն, լավ են նախապատրաստված: Նա ասել է, որ ուրախ է, որ կարողացավ աչքի ընկնել «Ռուսենբորգի» հետ խաղում: « Ամենից առավել ինձ համար թիմի հաղթանակն է կարևոր: Բոլոր տղաները լուրջ էին տրամադրված «Ռոմայի» հետ խաղին, այդ պատճառով էլ մենք այդքան ջանադրաբար ենք մարզվում»,-ասել է «Շախտյորի» կիսապաշտպանը:

«Ռոմայի» հետ խաղում «Շախտյորը» կխաղա փետրվարի 16-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, առաջին խաղը տեղի կունենա Հռոմում: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 8-ին Դոնեցկում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---