Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կանցնեն ՀԱՊԿ խաղաղապահների զորավարժությունները

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կանցնեն ՀԱՊԿ խաղաղապահների զորավարժությունները

PanARMENIAN.Net - 2010թ. ավարտին ձևավորված ՀԱՊԿ Արագ արձագանքման խաղաղապահ ուժերի զորավարժություններն այս տարի հավանաբար տեղի կունենա Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Այդ մասին հաղորդել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ամփոփելով ՀԱՊԿ անդասմ պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությունները:

Հավաքական խաղաղապահ ուժերը նախատեսված են հակամարտող ուժերի տարանջատման գործողությունների անցկացման համար և պետք է գործեն համատեղ, ընդգծել է նա: «Խաղաղապահները պետք է ճիշտ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները պատասխանատվության գոտում»,-ասել է Բորդյուժան:

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվեց արձանագրություն, որտեղ նախանշված են ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության կատարելագործման ուղիները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԱԱՈւ կազմում կընդգրկվեն 3,5 հազար զինծառայողներ և կազմակերպության իրավապահ մարմինների շուրջ 500 ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---