Փետրվարի 6-ին հայ զբոսաշրջիկները կվերադառնան ԿահիրեիցPanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին չարտերային չվերթով Կահիրեից Հայաստան կվերադառնան 164 հայ զբոսաշրջիկներ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, փետրվարի 3-ին երեք հոգուց բաղկացած մի հայ ընտանիք վերադարձել էր Երևան կանոնավոր չվերթով: Փետրվարի 7-ին Հայաստան կվերադառնան Կահիրեի համալսարանում սովորող հինգ ուսանողներ: «Կահիրեում ՀՀ դեսպանատունը պահպանում է կապը Եգիպտոսում գտնվող հայերի հետ և աջակցում է նրանց երկրում տեղաշարժվելու հարցում: Սակայն Հայաստան վերադառնալ ցանկացողները ստիպված են դա անել սեփական միջոցներով»,-ասել է Բալայանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |