Մոհամեդ էլ Բարադեին չի ցանկանում լինել Եգիպտոսի նախագահը

Մոհամեդ էլ Բարադեին չի ցանկանում լինել Եգիպտոսի նախագահը

PanARMENIAN.Net - Եգիպտական ընդդիմության առաջնորդներցի մեկը, ՄԱԳԱՏէ-ի նախկին ղեկավար Մոհամմեդ էլ Բարադեին փետրվարի 4-ին հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսի նախագահի առիջկա ընտրություններում: «Ես չեմ մասնակցի ընտրություններին, ես միայն կարող եմ խթանել փոփոխությունները»,-ասել է նոբելյան մրցանակակիրը ավստրալական Standard թերթին տված հարցազրույցում:

ԱՊԼ գլխավոր քարտուղար Ամր Մուսան հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Եգիպտացի Յուսեֆ Բուտրոս Ղալին որոշել է հեռանալ ԱՄՀ ղեկավար մարմին՝ Միջազգային արժութաֆինանսական կոմիտեի ղեկավարի պաշտոնից:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին: Հունվարի 25-ից Եգիպտոսում շարունակվում են բողոքի ցույցերը, ցուցարարները պահանջոմ են 30 տարի իշխանավարող նախագահ Մուբարաքի հրաժարականը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---