Ջուլիան Ասանժը խնդրել է Ավստրալիայի վարչապետին օգնել իրեն վերադառնալ հայրենիք

Ջուլիան Ասանժը խնդրել է Ավստրալիայի վարչապետին օգնել իրեն վերադառնալ հայրենիք

PanARMENIAN.Net - Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կոչ է արել Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդին աջակցել իրեն հայրենիք վերադառնալու հարցում: «Գիլլարդը պետք է աշխատի ԱՄՆ դեսպանատան հետ և պահանջի, որ ԱՄՆ-ն դուրս գա այդ գործից»,-հայտարարել է Ասանժը տարածված տեսագրության մեջ:

Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր, որ Ավստրալիան չի կարող միջամտել Wikileaks-ի գործով դատավարությանը, քանի որ «լուրջ մեղադրանքներ են ներկայացվել և հարկավոր է ամեն ինչ պարզել»,-գրում է ավստրալական The Age թերթը:

Ասանժի գործով լսումները կսկսվեն Լոնդոնում փետրվարի 7-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---