Հայ քանդակագործները Կանադայում մասնակցել են սառցե քանդակների փառատոնին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ քանդակագործների «Արարատ» խումբը հունվարի 13-15-ը մասնակցել է Կանադայի Էդմոնթոն և 21-24-ը Լաք Լուի քաղաքներում կայացաց սառցե քանդակների Ice on Whyte փառատոնին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում տեղեկացրեց խմբի անդամ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանը, փառատոնին նախապես ներկայացված 136 աշխատանքներից ժյուրին ընտրել է 9 կոմպոզիցիա, որոնց թվում եղել է նաև հայ քանդակագործների աշխատանքը: Թոքմաջյանը տեղեկացրեց, որ Հայաստանը առաջին անգամ է մասնակցում սառցե քանդակների փառատոնին: Մասնակցության 3 օրերի ընթացքում հայկական «Արարատը» 2 աշխատանք է ներկայացրել փառատոնին` «Կարուսել» և «Ծովինար» անվանումներով: Քանդակագործը նշեց, որ մոտ ժամանակներս պատրաստվում է մասնակցել ևս մի քանի փառատոնների: Բացի այդ, մոտակա ամիսներին նախատեսվում է երգչուհի Լուսինե Զաքարյանի հուշաքարի տեղադրումը, որի հեղինակը նույնպես Հայկ Թոքմաջյանն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |