Ադրբեջանը չի ցանկանում կառուցել Սևծովյան ավտոմայրուղին Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը միանա Սևծովյան օղակաձև ավտոմայրուղու նախագծին, Ադրբեջանը ետ կկանչի ճանապարհի կառուցման վերաբերյալ պայմանագրի տակ դրած իր ստորագրությունը, գրում է թուրքական Haberturk-ը:

Մայրուղու հիմնական երթուղին և միացնող ճանապարհները անցնում են Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդոբայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Ալբանիայի ու Հունաստանի տարածքով: «Սակայն, Ադրբեջանը համաձայնվել է վերապահումներով: Բաքուն չի ցանկանում ոչ մի կապ ունենալ Հայաստանի հետ: Եթե Հայաստանը միանա Սևծովյան օղակաձև ավտոմայրուղու նախագծին, որը կարող է անուղղակի համագործակցություն խթանել Ադրբեջանի ու Հայաստանի միջև, Ադրբեջանը ետ կկանչի ճանապարհի կառուցման վերաբերյալ պայմանագրի տակ դրած իր ստորագրությունը»,-հաղորդում է Haberturk-ը:

Փոխըմբռնման մասին հուշագիրը, որն ուղղված է Սև ծովի շուրջ օղակաձև մայրուղու համակարգված զարգացմանը, ստորագրվել է 2006թ. սեպտեմբերին: Նախատեսվում է, որ 6 ափամերձ պետութոյւններից բացի, նախագծին մասնակցում են նաև Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան ու Սերբիան:

Հուշագիրը կգործի 10 տարի ուժի մեջ մտնելուց ի վեր և ինքնաբերաբար կերկարացվի 5 տարով, եթե 2/3-ը դեմ հանդես չգան նրա իրագործմանը: Բոլոր առարկությունները պետք է հայտնվեն 10 տարին կամ երկարացման յուրաքանչյուր ժամկետի լրանալուց ոչ պակաս քան մեկ տարի առաջ

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---