Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանը դարձել են Փարիզի ձյուդոյի Մեծ սաղավարտի արծաթե մեդալակիրներ![]() PanARMENIAN.Net - Փարիզում ավարտվել է ձյուդոյի Մեծ սաղավարտի խաղարկությունը: 2009-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (60 ք/կ) և 2010-ի աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը (66 ք/կ) նվաճել են արծաթե մեդալներ: Բոլոր մենամարտերում նրանք տարել են վստահ հաղթանակներ` պարտվելով միայն եզրափակչում: Եզրափակչում Դավթյանը և Նազարյանը պարտվել են համապատասխանաբար Ռիշոդ Սոբիրովին (Ուզբեկստան) և Ջունպեյ Մորիշիտեին (Ճապոնիա): Փետրվարի 12-13-ը ձյուդոյի Հայաստանի հավաքականը Բուդապեշտում հանդես է գալու Աշխարհի գավաթի խաղարկությունում, փետրվարի 19-20-ը` Դյուսելդորֆի Գրան պրիում, փետրվարի 26-27-ը` Վարշավայում` Աշխարհի գավաթի հաջորդ փուլում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |