ՀՀ ԿԲ. Ընթացիկ տարում առևտրային բանկերի վարկավորման ծավալների աճի տեմպերը կնվազեն![]() 7 փետրվարի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ աճել է 210 մլրդ դրամ, լրագրողներին է ասել ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Ըստ նրա, գրանցվել է տոկոսադրույքների նվազում բոլոր վարկային պրոդուկտների համար: «Դա վերջին 5-6 ամսվա մեր քաղաքականության արդյունքն է: Ուրախացնում է այն փաստը, որ վարկային միջոցները հիմնականում ուղղվել են արդյունաբերության ու ներդրումների ոլորտ, ինչը հանգեցրեց արդյունաբերության մասնաբաժնի աճին երկրի ՀՆԱ-ում»,-ասել է նա: Փորձագետը հաղորդեց նաև, որ 2011թ. դրամավարկային պայմանները կխստացվեն, ինչը կհանգեցնի վարկավորման ծավալների տեմպերի նվազեցմանը, որի հետևանքով, հավանաբար, կաճեն տոկոսադրույքները: «Այդ քայլը կձեռնարկվի ավելորդ գնաճային ճնշումները կանխելու համար»,-հավելել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |