«Սաբահ» Անկարան ցանկանում է հաղթահարել «հոգեբանական պատնեշն» ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Սաբահ» Անկարան ցանկանում է հաղթահարել «հոգեբանական պատնեշն» ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան, որն առաջին անգամ այս տարի հարգեց Հոլոքոսթի զոհերի հիշատակը, մտադիր է նույնանման քայլեր ձեռնարկել նաև ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի օրը, հաղթահարելու համար «հոգեբանական պատնեշը Թուրքիայի ու Հայաստանի միջև»:

Ինչպես գրում է թուրքական «Սաբահը», հունվարի 27-ին Անկարան ԱԳՆ-ի ներկայացուցիչ էր գործուղել Ստամբուլի հրեական համայնք, երբ ողջ աշխարհը նշում էր Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը, իսկ պետնախարար ու Թուրքիա-ԵՄ բանակցություններում գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիսը դարձավ առաջին թուրք պաշտոնյան, որն այցելեց Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար:

«Հունվարին Թուրքիայի ԱԽ խորհրդի նիստում որոշել է կապեր հաստատել հայկական Սփյուռքի, մասնավորապես, ԱՄՆ հայ համայնքի հետ: Որոշվել է նաև մասնակցել աշխարհում ապրիլի 24-ի միջոցառումներին: Հայ ժողովրդի հետ կապեր հաստատելու համար, հարկավոր է երկխոսություն սկսել Սփյուռքի հետ»,-գրում է թերթը: Թերթում նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են քաղաքական բոյկոտից այն պետությունների հանդեպ, որոնց խորհրդարաններում բանաձևեր են ընդունվել Հայոց ցեղասպանության մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---