Մայիսին Հայաստանում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զորավարժություններ կկայանան![]() 7 փետրվարի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի զորավարժություններին, որոնք գումարտակի մակարդակով տեղի կունենան մայիսին Հայաստանում, ներկա կգտնվեն ՀԱՊԿ Միացյալ շտաբի և անդամ պետությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք բերվեց փետրվարի 2-4-ը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների խաղաղապահ գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների խորհրդակցությունների ժամանակ, որոնց մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմավորման խնդիրները, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից համապատասխան համատեղ գործողություններ իրականացնելու, զորավարժություններ նախապատրաստելու և անցկացնելու հետ կապված հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |