Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կտեղադրվի![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Ժնեւ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման հուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբի հանդիպմանը: Աշխատանքային խումբը կազմված է Ժնեւի քաղաքապետարանի երեք ծառայությունների` մշակութային, քաղաքաշինության ու կառուցապատման եւ ճարտարապետական վարչությունների, Ժնեւի ժամանակակից արվեստի հիմնադրամի, Շվեյցարիայի հայկական համայնքի եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներից: Հանդիպման ընթացքում ներկայացվեց հուշակոթողի նախագծի ընտրության համար հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հեղինակի` Մելիք Օհանյանի նախագիծը: Դեսպան Ազնավուրը բարձր գնահատեց Ժնեւի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հայկական համայնքի նկատմամբ, որի լավագույն արտահայտությունն է նաեւ հուշակոթողի տեղադրման նախաձեռնության հարցում ցուցաբերած պատրաստակամությունը եւ միջազգային մրցույթի անցկացման համար իրականացված աշխատանքներն ու հատկացված միջոցները: Հուշակոթողի պաշտոնական բացումը նախատեսվում է 2013 թվականի ապրիլի 24-ին` Ժնեւի կենտրոնական հանրային պուրակներից մեկում, հայտնում է ՀՀ ԱԳ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |