Իռլանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին![]() 7 փետրվարի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Իռլանդիայի դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպան Ռոուանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները: Զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ դրանց լուծման ուղիներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |