«Ռուսաստանի ոսկե լարի» տիտղոսակիր Տիգրան Պետրոսյանը համերգ կտա Սանկտ Պետերբուրգում![]() ![]() PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Գորկու անվան մշակույթի պալատում տեղի կունենա ջութակահար Տիգրան Պետրոսյանի մենահամերգը «Կլասիկա» պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ Մշակույթի հանձնաժողովի աջակցությամբ: Հատուկ հյուրն է Ալեքսանդր Կանտորովը, հաղորդում է Miasin.ru-ն: Տիգրան Պետրոսյանը «Ռուսաստանի ոսկե լարի» տիտղոսակիր է, իր կատարմամբ նվաճել է բազմաթիվ հանդիսատեսների սրտեր Հայաստանում, Չեխիայում և Բուլղարիայում: Առաջին անգամ Պետերբուրգում մեկ բեմում Տիգրանը միավորելու է իր կոմպոզիտորի և կատարողի տաղանդը «Կլասիկա» պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ: Ելույթ է ունենալու նաև դաշնակահար Պավել Կանտորովը, որը Տիգրանի հետ թողարկել է գործիքային ալբոմ: Պրեմիերա է լինելու Սանկտ Պետերբուրգի անվանի դիջեյների հետ Տիգրանի համատեղ ելույթը, որոնք ժամանակակից տեխնո-ակուստիկական մատուցմամբ կկատարեն world music ժանրի երաժշտություն: Համերգի շրջանակներում տեղի է ունենալու «Տիգրան Պետրոսյանի բարեգործական երաժշտական տուրի» փուլը, որին մասնակցելու են Սանկտ Պետերբուրգի մանկատների և անչափահասների վերականգնողական կենտրոնների 150 սաներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |