Գլենդեյլում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի մասին պատմող փոստային բացիկների ցուցահանդեսը![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրք գրող և հրատարակիչ Օսման Քոկերը Գլենդեյլի հանրային գրադարանում ներկայացրել է Օսմանյան կայսրությունում հայերի մասին պատմող փոստային բացիկների ցուցահանդեսը: «Իմ թանկագին եղբայր. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսը ներկայացրել է հավաքվածներին հայերի կյանքը Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ: Առաջին անգամ Քոկերը հանրություն ուշադրությունը գրավեց իր աննախադեպ «Իմ թանկագին եղբայր» ցուցահանդեսով Ստամբուլում, որտեղ ներկայացվեցին Օրլանդո Կալումենոյի հավաքածուի մաս կազմող լուսանկարները, որոնք նույնպես պատկերում էին հայերի կյանքը 100 տարի առաջ: 1996թ. Քոկերը մասնակցել է հայ-թուրքական «Ակոս» և «Արաքս» թերթերի ստեղծմանը, վերջինը նաև գրքեր էր հրատարակում հայերեն լեզվով, ինչպես նաև թուրքերենից հայերեն թարգմանությամբ գրքեր: Ցուցահանդեսը կազմակերպել էին Հայագիտության ազգային ընկերությունը (NAASR), «Ստամբուլի հայեր» հայրենակցական միությունը, «Արարատ-Էսկիջյան» թանգարանը» և «Փրկենք հայկական լուսանկարների արխիվը» նախագիծը: Օսման Քոկերը Օսմանյան կայսրության սուլթանների հայտնի ճարտարապետներ Սինան ընտանիքից է սերում, որոնք ծագումով հայ էին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |