«Հումանիզմի հուշարձանի» հեղինակը դատի է տվել Կարսի քաղաքապետարանին![]() 8 փետրվարի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյը, որը «Հումանիզմի հուշարձանի» հեղինակն է, որն առավել հայտնի է որպես հայ-թուրքական բարեկամության հուշարձան, հայցով դիմել է Էրզրումի դատարան: Աքսոյը պահանջում է անվավեր ճանաչել հուշարձանն ապամոնտաժելու Կարսի քաղաքապետարանի որոշումը: Ինչպես գրում է թուրքական «Զամանը», Կարսի քաղաքապետարանի որոշումն արդեն ուղղվել է Կարսի մարզային վարչակազմին և կյանքի կկոչվի վավերացումից հետո: Նախորդ շաբաթ Կարսի քաղաքապետարանի խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է ապամոնտաժել հուշարձանը: 2011թ. հունվարին Կարս այցելեց վարչապետ Էրդողանը, որը «հրեշավոր» անվանեց այդ հուշարձանն ու կարգադրեց քանդել այն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |