ՀՅԴ-ն կոչ է անում Հայաստանում ստեղծել ընտրական իրավունքների պաշտպանության շարժում![]() 8 փետրվարի 2011 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը հանդես է գալիս ընտրական իրավունքների պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Բոլոր քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը սկսվում է ընտրական իրավունքների պաշտպանությունից»,- ասել է նա: Ռուստամյանի խոսքերով, այդ շարժումը պետք է միավորի տարբեր հասարակական և քաղաքական ուժերին ընտրություններում կեղծիքների և խախտումների դեմ պայքարում: Նա նաև նշել է, որ շարժումն ունենալու է երկու գլխավոր նպատակ. ցույց տալ իշխանությանը, որ հասարակության մեջ առկա են ուժեր, որոնք պատրաստ են պայքարել խախտումների դեմ, և, երկրորդ, կոչ անել բնակչությանը չվաճառել ձայները և չհաշտվել խախտումների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |