Հայ-իռլանդական միջխորհրդարանական կապերը պետք է ընդլայնվեն![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և նրա հետ քննարկել տարբեր մակարդակներում հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հանրապետության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև իրավա-պայմանագրային դաշտի ձևավորումը, ինչը թույլ կտա մի շարք ոլորտներում ակտիվացնել համագործակցությունը: Նկատի առնելով, որ Հայաստանի և Իռլանդիայի խորհրդարաններում ձևավորված են բարեկամական խմբեր, Սերժ Սարգսյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարևորությունը: Դեսպան Ջոն Ռոուանը հեռանկարային է համարել հայ-իռլանդական փոխշահավետ գործակցությունը գիտա-հետազոտական աշխատանքների իրականացման, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում: «Կարելի է հայերի և իռլանդացիների հանդիպել աշխարհի ցանկացած կետում, և դա մեր ընդհանրություններից մեկն է: Տարբեր պաշտոններ զբաղեցնելուս տարիներին հայերի եմ հանդիպել Բեյրութում, Կալիֆորնիայում և այլուր: Ես խորը հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին և նրա մշակույթին, որը նույնչափ հարուստ է, որքան` իռլանդականը: Պատրաստ եմ անել ամեն հնարավորը` մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն առավելագույնս նպաստելու համար»,- նախագահի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Ռոուանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |