Էդուարդ Շարմազանով. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի միակ լուծումն է![]() 8 փետրվարի 2011 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Արցախյան հիմնախնդրի միակ արդարացի լուծումը կա՛մ 1991թ. հանրաքվեի արդյունքների ընդունումն է, կա՛մ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, ՀՀ Ազգային Ժողովում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: «Արցախը երբեք որևէ առնչություն չի ունեցել անկախ Ադրբեջանի հետ»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ այս հարցին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ սպառիչ և վերջնական պատասխան է տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում Շարմազանովն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի` Կիպրոս կատարած այցի արդյունքներին և Հարավային Սուդանի անկախության մասին հանրաքվեին` առանձնապես նշելով Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրված հռչակագիրը, ըստ որի Կիպրոսն իր զինակցությունն է հայտնում Հայաստանի արտաքին նախաձեռնություններին և Հայաստան-Թուրքիա գործընթացի ձախողման պատասխանատվությունը դնում Թուրքիայի վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման երեք հայտնի սկզբունքների մեջ շեշտը դնում է ինքնորոշման իրավունքի իրացման վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |