Կարինե Դանիելյան. Հայաստանն իր կենսաբազմազանությամբ համաշխարհային կենտրոններից մեկն է համարվում![]() 8 փետրվարի 2011 - 19:50 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի գենետիկ ռեսուրսները շատ հարուստ են: Մեր երկիրն իր կենսաբազմազանությամբ համաշխարհային կենտրոններից մեկն է համարվում: Բացի դրանից, մենք շատ էնդեմիկներ ունենք, այսինքն ֆլորայի և ֆաունայի տեսակներ, որոնք գոյություն ունեն միայն Հայաստանում կամ պատմական Հայաստանում»,- նշել է բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, «Ընկերակցություն հանուն մարդկության կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Այդ իսկ պատճառով նա գտնում է, որ եթե Հայաստանում որևէ բուսատեսակ կամ կենդանատեսակ է ոչնչանում, ապա Հայաստանի հետ միասին այդ տեսակը կորցնում է ողջ աշխարհը: «Այս իրողությունը պետք է ամրապնդվի մեր գիտակցության մեջ»,- ընդգծել է նա: «Թռչնասերների կենտրոնի» նախագահ Սիլվա Ադամյանն իր հերթին ավելացրել է, որ թռչունների մի շարք հետաքրքիր տեսակներ ոչնչացման եզրին են հայտնվել տուրիստական որսորդության զարգացման հետևանքով: «Տարիներ շարունակ մեր կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի ջրային ռեսուրսները նվազում են, ինչի արդյունքում ոչնչանում են մի շարք ջրաճահճային թռչնատեսակներ: Սակայն ամենամեծ խնդիրը կապված է տուրիստական որսորդության հետ, որն ակտիվ զարգանում է Հայաստանի սեփականացված տարածքներում, մասնավորապես` Արարատի մարզի Արմաշ արհեստական լճերի շրջանում»,- նշել է նա: «Սակայն սեփականատերերը որոշել են` քանի որ տարածքը սեփականացված է, այստեղ կարելի է տուրիստական որսորդություն զարգացնել: Մեկ թռչուն սպանելն արժե մոտավորապես 500 եվրո: Այդ գործունեությունն իրականացվում է արտասահմանյան կազմակերպությունների հետ համատեղ»,- ընդգծել է փորձագետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |