Առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նախագահը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: Ըստ նրա, առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ինչպես հայտնել է դեսպանը, դրանից հետո տեղի կունենա ՀՀ նախագահի պատասխան այցն Իրան, որտեղ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նովրուզին նվիրված միջոցառումներին: Սեյեդ Ալի Սաղայանը ընդգծել է, որ ակնկալվում են նաև Հայաստանի ու Իրանի խորհրդարանների խոսնակների և այլ պաշտոնյաների փոխադարձ այցերը: Անդրադառնալով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին՝ դեսպանն ասել է, որ Իրանը թվով չորրորդ առևտրային գործընկերն է Հայաստանի համար: Ըստ նրա, այդ ներուժը հարկավոր է օգտագործել երկու երկրների երկկոսղմ տնտեսական հարաբերություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |