Վիկ Դարչինյան. Ես Պերեսի նկատմամբ հաղթանակ կտանեմ նոկաուտով և ցույց կտամ, որ ավելի ուժեղ եմ![]() 9 փետրվարի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում կայացել է թեթևագույն քաշային կարգի մրցաշարի մասնակիցների մամլո ասուլիսը: Մրցաշարին մասնակցում է նաև Վիկ Դարչինյանը: Եզրափակիչ մարտերը տեղի են ունենալու ապրիլի 24-ին Լոս Անջելեսում Nokia Theatre-ում: Դարչինյանը, որը հանդիպելու է Յոնի Պերեսի հետ (Կոլումբիա), ասել է, որ իսկական բռնցքամարտիկը փորձելու է իր ողջ ուժը ցույց տալ այդ մարտում: «Ես հաղթանակ կտանեմ նոկաուտով և ցույց կտամ, որ ավելի ուժեղ եմ: Անհամբերությամբ սպասում եմ այդ պայքարին և ֆավորիտ եմ համարվում»,- հայ բռնցքամարտիկի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը: Մեկ այլ զույգում հանդիպելու են Աբներ Մարեսը (Մեքսիկա) և Ջոզեֆ Ագբեկոն (Գանա): Ագբեկոն Դարչինյան-Պերես մենամարտը համարում է մեծ գոտեմարտ:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |