2010 թվականին դրամական փոխանցումների ծավալը Հայաստանում ավելացել է 3,3 տոկոսով

2010 թվականին դրամական փոխանցումների ծավալը Հայաստանում ավելացել է 3,3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ստացվել է 1627,1 մլն դոլար:

Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, ցուցանիշն ավելացել է 3,3 տոկոսով կամ 51,4 մլն դոլարով՝ 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Դրամական փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է ՌԴ-ից՝ 1114,1 մլն դոլար, հաջորդում են ԱՄՆ-ն՝ 124,4 մլն դոլար և ՄԱԷ-ն՝ 26,2 մլն դոլար: Թուրքիան Հայաստան իրականացված դրամական փոխանցումների ծավալով 9-րդ տեղում է՝ 2639 հազար դոլար ցուցանիշով:

Բացի այդ , հաշվետու շրջանում դրամական փոխանցումների ծավալը Հայաստանից արտերկիր կրճատվել է 2,8 տոկոսով՝ կազմելով 731,6 մլն դոլար՝ 2009-ի հունվար-դեկտեմբերի 752,4 մլն դոլարի դիմաց: Մուտքերի մաքուր հոսքը 2010թ. ավելացել է 8,8 տոկոսով և կազմել է 895,5 մլն դոլար՝ 2009-ի 823,3 մլն դիմաց:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---