Իրանը քննադատում է Արևմուտքին ինքնորոշման իրավունքի հարցում երկակի չափանիշների համար![]() ![]() PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանը սատարում է ազգերի ինքնորոշման իրավունքին, սակայն, միևնույն ժամանակ գտնում է, որ այդ հարցում Արևմուտքը երկակի չափանիշներ է կիրառում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, մարդու իրավունքներին վերաբերող բոլոր սկզբունքները բարձր կարգավիճակ ունեն: «Հենց այդ սկզբունքի շնորհիվ հնարավոր դարձավ Հարավային Սուդանի ինքնորոշումը»,-ասել է դեսպանը: Նա ընդգծել է նաև, որ արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն, երկակի չափանիշներ են կիրառում ինքնորոշման իրավունքի հարցում: Այդպես, Իրանի դեսպանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Գազայում կայացած ընտրությունները, որի արդյունքում պաղեստինցիները իրենց ձայները տվեցին «ՀԱՄԱԶ»-ին: «Ազգերի ինքնորոշման հետ կապված հարցերում պետք է լինեն միասնական չափանիշներ»,-հայտարարել է պարսիկ դիվանագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |